Միայն քոչվորական քաղաքակրթությունն է պատերազմում այնպես, ինչպես կարողանում է` առանց կանոնների

Միայն քոչվորական քաղաքակրթությունն է պատերազմում այնպես, ինչպես կարողանում է` առանց կանոնների

Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Եթե ուզում ենք հասկանալ ֆենոմենը, թե ո՞նց կարող է բանակային էլիտան` հատուկջոկատայինների տեսքով, 80-անց մարդկանց սպանի, ականջները կտրի ու հետը տանի, պետք է խորանալ քաղաքակրթական ծալքերում: Ամբողջ Եվրասիայում դարերի խորքից եկած ու արմատացած պատերազմ վարելու ավանդույթներ կան` սկսած եվրոպական ասպետականության գաղափարներից ու ռուս սպայի պատիվ հասկացությունից, վերջացրած չինական ռազմական կանոնով ու ճապոնական Բուսիդոյով:

Միայն քոչվորական քաղաքակրթությունն է պատերազմում այնպես, ինչպես կարողանում է` առանց կանոնների: Կարողացա՞վ բորենու նման հարձակվել ու հոշոտել, կանի և չի ամաչի: Զգա՞ց, որ կարող է պարտվել` ընտանիքն էլ կթողնի ու կփախչի, և էլի չի ամաչի: Տափաստանը գոյատևելու այս դաժան ու մեր` նստակյաց քաղաքակրթության ներկայացուցիչների համար անհասկանալի որակներն է պարտադրել:

Եվ, բնավ, էական չէ, քոչվոր թուրքն այս պահին որտե՞ղ է հաստատված` Անատոլիայում, Կասպիցի ափին, թե Կենտրոնական Ասիայի չոլերում, տեսակն ու վարքագիծը նույնն է…

Հետևեք մեզ նաև Telegram-ում