Հայաստանում թույլ երկրաշարժ է գրանցվել

Մարտի 11-ին, ժամը 15.11-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

ԱԻՆ հաղորդմամբ՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 44.050:

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում