Անցած տարվա ընթացքում ՔԿՀ-ների աշխատակիցները ստուգումների արդյունքում առգրավել են 2200 հեռախոս

Անցած տարվա ընթացքում ՔԿՀ-ների աշխատակիցները ստուգումների արդյունքում առգրավել են 2200 հեռախոս

2016թ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներում կարճատև և երկարատև տեսակցությունների եկած քաղաքացիների, նրանց փոխանցած հանձնուքների, դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական խուզարկությամբ, նաև խցերի պլանային և ոչ պլանային ստուգումների արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել և առգրավվել է 2505 լիտր ոգելից խմիչք, 674,1 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2200 բջջային հե ռախոս և այլ արգելված իրեր:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների կողմից հարուցվել է 46 քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում