Ոստիկանապետն այցելել է Ր.Հովհաննիսյանին

Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Առաջին լրատվական»-ի տեղեկությունների համաձայն՝ առավոտյան նրանք հանդիպել են Ազատության հրապարակում, այնուհետև իրենց զրույցը շարունակել հարևանությամբ գտնվող սրճարաններից մեկում:

Նշենք, որ առավոտյան ՀՀ ոստիկանությունը «Ժառանգության» առաջնորդին թույլատրել էր անցկացնել վրանի տակ՝ անձրևից պաշտպանվելու նպատակով, բայց ավելի ուշ ոստիկանների հորդորով վրանը փակվեց:

Հիշեցնենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի երրորդ օրն է: Այս օրերի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են ոչ միայն քաղաքացիներ, նրա առողջությամբ մտահոգ մարդիկ, այլև քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում