ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» նախագծի շուրջ

Մարտի 28-ին, ժամը 11-ին Ազգային Ժողովում կհրավիրվի խորհրդարանական լսումներ՝ «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Այս մասին որոշում կայացվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ ներկայացնելով հարցը հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշել է, որ օրինագիծն անցել է բավական երկար քննարկումների ճանապարհ, դրա շուրջ եղել են իրարամերժ տեսակետներ, իսկ որոշ հարցերի պատասխաններ դեռևս տրված չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում