Վրաստանը Հարավային Կովկասում ահաբեկչության բարձր մակարդակ ունեցող երկրների առաջատարն է

Տնտեսագիտության և խաղաղությանը ինստիտուտը Maryland-ի հետ համատեղ կազմել են աշխարհի ահաբեկչության բարձր մակարդակ ունեցող երկրների վարկանիշը:

Հետազոտությունն իրականցվել է աշխարհի 158 երկրներում: Հետազոտության համար հիմնական չափանիշները չորսն են 2012թ-ում իրականացված ահաբեկչական գործողությունները, տուժածների և զոհվածների քանակը, նյութական վնասները:

Տարածաշրջանի երկրներից ամենաապահովը Հայաստանն է, որը գտնվում է 97-րդ տեղում, Ադրբեջանը’ 81-րդը, Վրաստանը 42-րդը, Թուրքիան 19-րդը, իսկ Ռուսաստանը առաջին տասնյակում է: Ցուցակը գլխավորում է Իրաքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում