Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսն սկսվեց հիշատակներ հարգելով

Ինչպես եւ ավելի վաղ հաղորդվել էր, այսօր, ժամը 17:00 սկսվել է մարտի 10-ից հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական բացօթյա մամուլի ասուլիսը: 

Ասուլիսն սկսելուն պես Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել այսօր հողին հանձնված մեծանուն արվեստագետ Հակոբ Հակոբյանի հիշատակը: Այնուհետ նա հայտնեց, որ այսօր մահացել է նաև «Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Հրայր Թամրազյանի մայրը, և խնդրեց նրա հիշատակը եւս հարգել:

«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը հուշեց, որ պետք է հարգել նաեւ այսօր մահացած երգիծաբան Արամայիս Սահակյանի հիշատակը։

Ասուլիսը շարունակվում է, որն ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Civilnet-ը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում