Սեկուտան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան վստահ է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Մենք մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն բան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանք տանելու համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափից շատ է ձգձգվել»,- նշել է դեսպանը: Սեկուտան համոզմունք է հայտնել, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցային ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում