Թուրքիայում գործազրկության մակարդակն ավելացել է
15/03/2017 16:53
Նմանատիպ
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել երկրում աշխատող քաղաքացիների թվի վերաբերյալ, համաձայն որի` երկրում գործազրկության մակարդակն ավելացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Evrensel-ը:
Նոր տվյալներով` 2016 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության մակարդակն ավելացել է 1,9 տոկոսով` դառնալով 12,7 տոկոս: Այլ կերպ ասած` Թուրքիայում գործազուրկների թվին ավելացել է 668 հազար մարդ` դառնալով 3 միլիոն 872 հազար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում