Գյուղնախարարը KFW բանկի հետ քննարկել է ոռոգման համակարգի արդիականացման խնդիրները
Նմանատիպ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մարտի 21-ին ընդունել է KFW բանկի համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև բանկի գլխավոր ինժեներ Թոմաս Վոլֆը, KFW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել Հայաստանում KFW բանկի ծավալած գործունեությունը և օժանդակության ծրագրերի իրականացումը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես ոռոգման համակարգի արդիականացման ու կատարելագործման ծրագրերի շրջանակում:
Անդրադարձ է կատարվել նաև Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի իրականացմանը, որի շահագործումը հնարավորություն կտա ավելացնել ոռոգելի հողատարածքները:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում