Լապշինի առողջական վիճակը վատացել է

Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան:

Կինն ընդգծել է, որ եթե մարտի 17-ին Լապշինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բլոգերը խոսել էր առողջական վիճակի վատացումից, ապա մարտի 21-ի հեռախոսազրույցն ավելի լուրջ մտավախություններ է առաջացրել: «Բացի գլխացավից, որը վերջին օրերին դարձել է նրա մշտական «ուղեկիցը», երեկ երեկոյան քթից արնահոսություն է ունեցել: Հարցին, թե ինչ է այդ մասին ասում քննչական մեկուսարանի բժիշկը, նա պատասխանեց, որ ընդհանուր առմամբ ոչ մի բան»,- նշել է Եկատերինան:

Նա հայտնել է, որ Ալեքսանդր Լապշինի առողջական վատ վիճակի մասին տեղեկացրել է թե հյուպատոսարաններին, թե Կարմիր խաչին` ակնկալելով աջակցություն, որպեսզի ամուսնուն տրամադրվի անհրաժեշտ օգնություն և նա անցնի բուժզննում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում