Բնապահապանության նախարարությունը հուշագիր է ստորագրել

Հայաստանի բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության անդամ Սեսիլ Օրեստիսին և «Տապան» Էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանին:

Հանդիպման ժամանակ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը կնքել են ՀՀ բնապահանության նախարության կողմից նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից Օրեստիսը, իսկ «Տապան» Էկո-ակումբից Սարգսյանը:

Հուշագրի նպատակն է սատարել ՀՀ հանրակրթական հաստատությունների, ուսուցիչների և սովորողների բնապահապանական տեղեկացվածության, էկոկրթության և գործնական ունակությունների զարգացման էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման և շրջակա միջավայրի հետ բնականոն հարաբերվելու կարողությունների բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում