Կարեն Կարապետյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի ձերբակալությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյան անդրադարձել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը: Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանականերում քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ իրավապահ մարմինները քննության արդյունքու մ կհասկանան և կպատասխանեն: «Ես հետևյալ կերպ կմեկնաբանեմ` իրավապահ մարմինները կհասկանան և կպատասխանեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետն` անդրադառնալով դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Սամվել Բաբայանը քաղաքական ճնշումների է ենթարկվում:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները Սամվել Բաբայանի ձերբակալման որոշման համար մեղադրում են իշխանություններին, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Դե սպասեք, թող իրավապահները պատասխանեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում