ՄԱԿ-ում մեկնարկում են միջուկային զենքի արգելման բանակցությունները

ՄԱԿ-ում սկսվում են բանակցությունները միջուկային զենքի լիակատար արգելման կոնվենցիայի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման միջազգային համաձայնագրի նախաձեռնող են դարձել մի շարք երկրներ, որոնք չունեն այդօրինակ զենք, ընդ որում միջուկային տերությունները չեն մասնակցելու այդ խորհրդաժողովին:

Խորհրդաժողովի անցկացման որոշումն ընդունվել էր անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման եւ միջազգային անվտանգության կոմիտեի կողմից: ԳԱ-ի համապատասխան բանաձեւի համահեղինակներ են հանդես եկել Ավստրալիան ու եւս 50-ից ավելի երկրներ, փաստաթղթին աջակցել է 123 պետություն: Դեմ են արտահայտնվել 38 պետություններ, նրանց թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս անդամներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Չինաստանն այն ժամանակ ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր հինգ պաշտոնական միջուկային տերությունները չեն մասնակցելու խորհրդաժողովին:

Խորհրդաժողովի առաջին փուլը, ՄԱԿ-ի ԳԱ-ի որոշման համաձայն, կետեւի հինգ օր, իսկ երկրորդը կետեւի արդեն երեք շաբաթ եւ կսկսվի հունիսի 15-ին: Դրա ավարտին խորհրդաժողովի մասնակիցները Գլխավոր ասամբլեային զեկույց կներկայացնեն աշխատանքի արդյունքների մասին: Բանակցային ողջ գործընթացի արդյունքը, ինչպես սպասվում է, կդառնա միջուկային զենքի արգելման եւ վերացման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում