ՊՆ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Նմանատիպ
ՊՆ վարչական համալիրում մարտի 28-ին տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է հայրենիքի մի շարք պաշտպանների մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում