AM | RU
USD
EUR
RUB

Հիասթափված եմ, որ ՀԱԿ-ը 1 %-ից ավել ձայն է հավաքել

 

Հիասթափված եմ, որ ՀԱԿ-ը 1 %-ից ավել ձայն է հավաքել։ Ասել էի՝ 1 %-ը չպիտի անցնի... փաստորեն կանխատեսվածից մի փոքր ավել էր պոտենցյալ դավաճանների ու հայատյացների թիվը։ Ինչևէ, էդ էլ իր դրական կողմն ունի՝ դրսի աչքին արժանահավատ կթվա...

Այսպիսով, ժողովուրդը հողատվությամբ ու քամակները բաց թշնամուն դեմ կանգնելով «խաղաղություն» մուրացողներին ուղարկեց գրողի ծոցը, ընտրելով անվտանգություն, զարգացում և առաջընթաց չզիջելով՝ ևս մեկ անգամ ելք թողնելով դեպի ներքին որակական փոփոխություններ։

Մեկ տարի առաջ մեր բանակի, զինվորների կյանքի՛ գնով ապացուցեց, որ մենք ոչ մի թիզ հող չունենք զիջելու և դեռ ստանալու ունենք, իսկ հիմա էլ քաղաքականապես ապացուցեց դա, լեգիտիմացնելով իշխանություններին և տալով նրանց 1,65% թիվը՝ մեզ պարտադրվող զիջողականության դեմ կռվելու համար, հողատվությունը մեր վզին փաթաթողների աչքը մտցնելու համար։

Այս պահին պետական ապարատն ունի թե՛ ռազմական, և թե՛ հանրային աջակցությունը՝ Արցախի հարցում 100% ճնշում բանեցնելու և դուխով մերը առաջ տանելու համար։ Մնում է բանակցող կողմն էլ ցույց տա իր ողնաշարի ամրությունը և մտքի ճկունությունը։
Ինչ վերաբերվում է ժողովրդին... ժողովրդին չվիրավորեք։ Հա՛, ատելության դոզան մեծ է, հա՛, անգրագիտությունը մեծ է, բայց չվիրավորեք։ Տարիներ ի վեր չեք զբաղվել ազգային արժեհամակարգի պրոպագանդայով, տնտեսական բարեկեցությունը գերապատվել եք ազգային տեսակային լինելիությանը, որտեղ հաց այնտեղ կացը սարքել եք կյանքի բանաձև, փողը դարձնելով միակ և գլխավոր արժեքը երկրում... արհամարելով հոգևո՜րը, ոգեղե՜նը, ազգայի՜նը, Հայրենի՜ն...

Հիմա հնձում եք այն՝ ինչ ցանել եք, ավելի ճիշտ այն՝ ինչ աճել է անմշակ հողում, քանի որ այգեպանները առավելապես զբաղված էին խնջույքներով՝ և ոչ մշակությամբ ու սերունդի դաստիարակությամբ՝ այդ գործը հանձնելով տարատեսակ ՀԿ-ների և այլասերված խմբերի։

Երեկ ընտրատեղամասերից մեկի պատին, որը մանկապարտեզի շենք էր, փակցված էր երեխային ծնողի դեմ տրամադրող պլակատ... եւ այսօր էլ, եթե չլինեն աչալուրջ ուժեր, կան որոշ տխմարներ, որ դեռ փորձում են այդ «արժեքները» բերել մեր կենցաղ...
Դուք կարող եք մեղադրել ժողովորդին միայն այն դեպքում, երբ կզբաղվեք հանրության գիտակցական կրթությամբ, երբ ուտելը չեք քարոզի իբրև ապրելու նպատակ, այլ դրան կտաք իրեն հասանելիք՝ միջոցի տեղը։ Երբ երկրում բոլոր եվրոպամետները, ռուսամետները, իրանամետները, չինաստանամետները, ամերիկամետները նախ և առաջ կլինեն Հայամետ, Հայաստանակետնրոն։ Երբ Հայաստանի ապագան ներկայացնելիս՝ չեք փորձի նրան դարձնել Սինգապուր, Իսրայել, Շվեյցարիա կամ այլ՝ ոչ Հայկական երկիր։ Այլ ամեն անգամ խոսելով ՄԵՐ Ազգի ապագայից, ՄԵՐ Հայրենիքի համար օրինակ կբերեք հենց ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ իր ամեն հաջորդ օր ավելի՛ լա՛վը, ավելի՛ հզո՜ր լինելու տեսլականով և դրա գործնական ապացույցով։ Այո՛, «Կեցցե այն Հայաստանը, որ վա՛ղն է գալու»-ն պետք է լինի լոկոմոտիվը, քանի որ ամեն վաղվա Հայստանը է՛լ ավելի լավն ու հզորը պետք է լինի այսօրվա Հայաստանից և Վաղվա Հայաստանը մի՛շտ պիտի գա, անկախ նրանից, թե այլ երկրներ կլինե՞ն մեր կողքին, թե՝ ոչ։

Հանրությունն այս էլ հերթական անգամ տվեց հնարավորություն պետությանը՝ ուղղելու իր ողնաշարն արտաքին քաղաքականության մեջ... մնաց մեր պետությունը դրսևորի իրեն արժանի և չկոտրի ազգի ողնաշարը՝ աստիճանաբար մաքրելով դաշտը ամեն տեսակ պարազիտներից, կրթելով և ճանապարհ բացելով կառուցող, արարող, ստեղծագործ հայի համար, ճանապարհ բացելով դեպի ՄԵԾ ՀԱՅՔ...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Թավշյա ձմեռ պապիկը երևի լապշայա նվիրելու իր «թոռնիկներին» Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը Օր օրի ավելանում են մեզ աջակցողները՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ (տեսանյութ) Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին Մշակույթի ոլորտի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք. լիքը ինֆորմացիա կա... Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. Միքայել Մինասյան Թուրքիայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել (լուսանկարներ) Իրանում խոշոր վթարի հետևանքով մահացել է 28 մարդ Հեղեղված Վենետիկը Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ Եթե Փաշինյանն այդքան մարդասեր է, թող իր աշխատավարձը փոխանցի Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար Արսեն Բաբայանն այն մասին, թե ինչու իրեն կալանավորեցին, իսկ Արա Բաբլոյանին՝ ոչ Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին. Արսեն Բաբայան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց են․ ուղիղ Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան Ես ինձ պատանդ եմ համարում քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան Որքան է կենսաթոշակը Ռուսաստանում Արսեն Բաբայանը հայտնեց, թե ինչով է զբաղվելու այսուհետ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին Մոսկվայում գնդակահարել են թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Արսեն Բաբայանի և փաստաբանների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վիգեն Ստեփանյան. Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է Բողոքի ակցիաներ՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել (տեսանյութ) Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. The Hill Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին Նիկոլը պաշտպանում է, որովհետև մասամբ կիսում է այդ դժբախտ մարդկանց ճակատագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan