AM | RU
USD
EUR
RUB

Մեր կռիվն ու Հայոց լեռներում մոռացված միջնորդները

 

Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին լարվել է։ Միացյալ Նահանգները գիշերը Tomahawk թեւավոր հրթիռներ է արձակել Սիրիայի կառավարական բանակի ռազմական օդակայաններից մեկի ուղղությամբ։ Բնականաբար, դա դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում, և հիմա դեպքերը զարգանում են ծայրահեղ վտանգավոր ուղղությամբ։ Վստահ եմ՝ Թրամփի վարչակազմի այդ որոշումը կփոխի համաշխարհային քաղաքական օրակարգի առաջնահերթությունները։ Աշխարհն անկայունության նոր փուլ է թևակոխում, և դա չի կարող իր ազդեցությունը չունենալ այն տարածաշրջանների վրա, որտեղ պատերազմների վտանգներն առավել մեծ են։ Բնականաբար, մեր տարածաշրջանը բացառություն չէ։ Ուստի առաջիկայում պետք չէ բացառել լարվածության աճ նաև Ադրբեջանի հետ հայկական պետությունների սահմանում։

Մեծ հաշվով սա նոր իրավիճակ չէ հայերիս համար։ Մեր տարածաշրջանում անվտանգության համակարգը ճաքեր է տվել դեռևս 2013թ.-ի վերջերում, երբ, Ուկրաինայի խնդրի հետ կապված, տարաձայնություններ առաջացան Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որի արդյունքում այստեղ՝ Հարավային Կովկասում, սկսեցին չգործել ռիսկերի զսպման ռուս-ամերիկյան մեխանիզմները։ Դրա հետևանքները երկար չսպասեցրին։ Արդեն 2014թ. ամռանը Ադրբեջանն ու Արցախը կանգնեցին նոր պատերազմի շեմին։ Իսկ դեպքերի հետագա զարգացումը բերեց 2016թ.-ի ապրիլյան պատերազմի: Կա՞ արդյոք այսօր որևէ գործոն, որը թույլ կտա մեզ ենթադրելու, որ լարվածության գագաթնակետն արդեն անցյալում է։ Իհարկե՝ ոչ։ Ավելին, թե՛ միջազգային զարգացումները և թե՛ Ադրբեջանի մոտեցումները հստակ խոսում են այն մասին, որ արտաքին սպառնալիքները շարունակում են մնալ Արցախի և Հայաստանի ամենաօրհասական խնդիրը։

Այս իրավիճակում առնվազն տարօրինակ են հնչում այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա բանակցությունները վերսկսելու մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների և որոշ հայ քաղաքական գործիչների կոչերը։ Մի փաստաթուղթ, որի՝ ավելի քան 9 տարիների քննարկման արդյունքը պատերազմ եղավ, բնականաբար, չի կարող այլևս դիտարկվել, որպես արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմք։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Մադրիդյան սկզբունքների» վերակենդանացումն առնվազն կնշանակի Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ներում և այդ պատերազմի բոլոր կորուստների ու ձեռքբերումների մոռացություն։ Դա չի կարելի թույլատրել։ Այն փաստը, որ Ադրբեջանը ագրեսոր պետություն է և որ Ալիևի վարչակազմը երբեք չի մտածել հարցի խաղաղ կարգավորման մասին, պետք է արտացոլված լինի հետագա բանակցություններում, եթե իհարկե դրանք երբևէ շարունակվեն։ Հակառակ պարագայում, կարելի կլինի վստահ ասել, որ հայկական կողմը պարտվեց դիվանագիտական դաշտում։ Հուսով եմ՝ պաշտոնական Երևանը նման սխալ երբեք թույլ չի տա։

Հետևաբար, ստիպված ենք փաստել, որ միջնորդները և այն հիշատակված քաղաքական գործիչները, իրական դեպքերից ետ են մնացել առնվազն չորս տարով։ Եվ դա բնական է։ Չէ՞ որ իրենց կառավարություններն այսօր զբաղված են միանգամայն այլ խնդիրներով։ Ուկրաինայում պատերազմ է, Սիրիայում պատերազմ է, ամբողջ Մերձավոր Արևելքում է պատերազմ… Պատերազմ, որում ներգրավված են և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն։ Ընդ որում՝ պատերազմում են տարբեր ճամբարներում։ Իսկ հայկական լեռնաշխարհում մոռացված նրանց դիվանագետները շարունակում են արցախյան «հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնել»։ Դե ինչ, հաջողություն մաղթենք նրանց այդ գործում և զբաղվենք ավելի կարևոր գործով՝ երկարատև հակամարտության նախապատրաստական աշխատանքներով։ Ցավոք, այլ տարբերակ մեզ տրված չէ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan