Այս գիշեր դժվարանցանելի են եղել Սելիմի լեռնանցքն ու Շիրակի միջհամայնքային ավտոճանապարհները
21/03/2013 10:49
Նմանատիպ
Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 02.30-ի դրությամբ, դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:
Մյուս տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: