Բարսելոնան Հենրիկ Մխիթարյանի համար պատրաստ է վճարել 25մլն եվրո
21/03/2013 11:45
Նմանատիպ
Կատալոնական «Բարսելոնան» այս ամառ մտադրված է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Ինչպես հայտնում է Gerüchte Ticker-ը, կատալոնացիների ղեկավարության երկու հիմնական տրանսֆերային նպատակներն են բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը և Դոնեցկի «Շախտյորի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա Մխիթարյանը 21 գոլ է խփել հանքափորների կազմում: Սակայն նա հստակ որոշել է լքել ուկրաինական ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: «Շախտյորի» ֆուտբոլիստի համար, ում պայմանագիրը ավարտվում է 2015թ-ին, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է վճարել 25 մլն եվրո: Հայտնվում է, որ Նեյմարն ու Մխիթարյանը կապտանռնագույնների կազմում կփոխարինեն Դավիդ Վիլյային և Ալեքսիս Սանչեսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում