Համատեղ ուսումնական վարժանք Հայաստանի էլեկտրական ցանցերում

Համատեղ ուսումնական վարժանք Հայաստանի էլեկտրական ցանցերում

Ապրիլի 12-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացվեց ստուգողական հակահրդեհային վարժանք՝ անձնակազմի ճիշտ գործողությունները և տարհանման կանոնները կատարելագործելու նատակով:

Ըստ ուսումնավարժանքի պլանի` հրդեհ է բռնկվել ՀԷՑ-ի կարգավարական ծառայությունում:Առկա է հրդեհի հետագա տարածման ու մի շարք ծխապատ գոտիների առաջացման վտանգ: Անհրաժեշտ է տարհանել մասնաշենքում գտնվող 1500 աշխատակցի և կազմակերպել մասնաշենիքի վերին հարկի սենյակներից մեկում արգելափակված աշխատակցի անվտանգ տարհանումը:

Վարժանքին հետևում էր ՀԷՑ ընդհանուր հարցերով տնօրեն Սուրիկ Պողոսյանը:

Ուսումնական վարժանքի մեկնարկն ազդարարեց ՀԷՑ ՓԲԸ տեխնիկական տնօրենի տեղակալ Ժիրայր Փափազյանը, որից հետո մասնաշենքում ազդարարվեց տագնապ:

Հրդեհի բռնկման մասին ահազանգ ստանալուց հետո` դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարներ ու անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարհանման աշխատանքները:

Ավտոսանդուղքի միջոցով հրշեջ-փրկարարներն իրականացրեցին հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի մեկուսացում, մարման և արգելափակված աշխատակցի տարհանման միջոցառումներ:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Մ. Գաբրիելյանը զեկուցեծ ուսումնական պլանով նախատեսված հրդեհաշիջման և փրկարարական բոլոր աշխատանքների ավարտի մասին:

Ուսումնական վարժանքի ղեկավար, փ/ծ փոխգնդապետ Կ. Ոսկանյանը բավարար գնահատեց ուսումնավարժության ամբողջ գործընթացը` հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները, կատարելագործել հաստատության անձնակազմի՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում