Արթուր Աբրահամը բաց մարզում է անցկացրել` ցուցադրելով իր հմտությունները

Մագդեբուրգի “Flora-Park” համալիրում բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցը, մարզիչներ Ուլի Վեգների ու Դիրկ Ձեմսկու հետ, բռնցքամարտի ավելի քան 1000 երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել’ ցուցադրելով իրենց հմտությունները: Այս մասին տեղեկացնում են Արթուր Աբրահամի մամուլի ծառայությունից:

Մարտի 23-ին, Մագդեբուրգում (Գերմանիա), կկայանա Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ-մենամարտը: Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց’ պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում