Թրամփը հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի գնահատում անցկացնել
19/04/2017 11:15
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ ապրիլի 18-ին տարածված հայտարարության մեջ:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդին՝ կատարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստուգում, որը կպարզի թե արդյոք Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր է Իրանի հետ կապված պատժամիջոցների կասեցումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին համապատասխան»,– նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում