Իտալիայում արգելափակված ՀՀ քաղաքցիները կվերադառնան Հայաստան
22/03/2013 17:48
Նմանատիպ
Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժոգնության և կապի միջոցների հետ որևիցե խնդիր չունեն։
Ինչպես հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները, հանդիպում է կայացել նաև օդանավակայանի ոստիականապետի հետ, որը վերհաստատել է, որ արգելափակման պատճառ է հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները և վստահեցրել է, որ մինչև ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական իրավունքները ամբողջությամբ կհարգվեն։
Նախատեսվում է, որ 13 ՀՀ քաղաքացիները այսօր երեկոյան Alitalia ավիաընկերության չվերթով կվերադառանան Երևան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում