Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել

Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ապրիլի 24-ին բողոքի ցույց է կազմակերպել` Վրաստանի և Թուրքիայի իշխանություններին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ելույթ ունեցան հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակույթային և երիտասարդական ներկայացուցիչներ:

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն Թուրքիայի դեսպանատան առջև նմանատիպ ակցիա է անցկացնում ավելի քան 10 տարի։

Երեկ` ապրիլի 23-ին Թբիլիսիում «Վրաստանի հայ համայնք»-ը ջահերով երթ է իրականացրել: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին կազմակերպված ջահերով երթը սկիզբ է առել Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգուց, ապա անցել կենտրոնական Ճավճավաձե պողոտայով մինչև Թուրքիայի դեսպանատուն: Հայաստանի և Վրաստանի պետական դրոշներով, «Ճանաչում», «Դատապարտում», «Հատուցում» վանկարկելով` ցուցարարներն ավարտել են իրենց երթը Թուրքիայի դեսպանատան առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում