Հասմիկ Պողոսյանը այցելել է Թբիլիսիում գործող մշակույթային կենտրոններ

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը’ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելել և մասնակցել է մի շարք մշակութային և համայնքային միջոցառումների:

Այցելության առաջին օրը Պողոսյանը և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի առաջին տեղակալ Մարինե Միզանդարին եղել են Թբիլիսիում գործող «Դավթյանների տուն» թատրոն-թանգարան:

Այն յուրահատուկ հայկական մշակութային օջախ է, որի պատմությունը սկիզբ է առնում 1992 թվականից: 1993 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ թատրոնը հանրության դատին ներկայացրել է առաջին ներկայացման պրեմիերան, այս տուն են այցելել բազմաթիվ աշխարհահռչակ արվեստագետներ, պաշտոնատար անձինք, դիվանագիտական կազմի, բարձրաստիճան հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Դավթյան ընտանիքը 9 մարիոնետներով ներկայացում է ցուցադրել հյուրերի համար:

Պողոսյանը թատրոնի ներկայացումները Հայաստանում ցուցադրելու աջակցության պատրաստակամություն է հայտնել, իսկ Վրաստանի փոխնախարար Մարինե Միզանդարին խոստացել է մոտ ապագայում անդրադառնալ թատրոնին կոնկրետ թիրախային աջակցություն տրամադրելու հարցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում