Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն է
23/03/2013 19:35
Նմանատիպ
Վրաստանում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 96կգ քաշային կարգում հանդես եկող 21-ամյա Արթուր Ալեքսանյանը հաղթեց բուլղարացի ըմբիշ Վլադիսլավ Մետոդիևին: Հիշեցնենք, որ նախքան այս Արթուրը փայլուն հաղթանակներ էր տոնել վրացի Սոսո Ջաբիձեի, թուրք Չենք Իլդեմի և Ադրբեջանի ներկայացուցիչ Շալվա Գադաբաձեի նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում