Շիրինօղլուն Պոլսո պատրիարքի հարցով հանդիպելու է Էրդողանի հետ

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրում է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին հրապարակած ուղերձում հայտնեց, որ տեղյակ է մեր համայնքի պատրիարքի հարցից: Նրա հետ առաջին հանդիպման ժամանակ ինձ խոսք տվեց խնդրով զբաղվել հանրաքվեից հետո: Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե որևէ բան չպատահի, ծրագրում եմ հանդիպել նրա հետ: Կարծում եմ, որ համայնքի կարևորագույն հարցերից մեկը՝ պատրիարքի ընտրության հարցը, կարճ ժամանակահատվածում կլուծենք: Պետք է զգուշ լինենք, ի վերջո այս ընտրություններն արվելու են»,- ասել է Շիրինօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում