Վարդան Հարությունյանը խոստանում է շարունակել ստվերի դեմ հետևողական պայքարը

Վարդան Հարությունյանը խոստանում է շարունակել ստվերի դեմ հետևողական պայքարը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը խոստանում է առաջիկայում հետևողական քայլեր ձեռնարկել ստվերը նվազեցնելու ուղղությամբ: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Վարդան Հարությունյանը նշեց, որ դա ամենօրյա աշխատանք է: «Նախորդ անգամ ես ձեզ ներկայացրել եմ հարկ վճարողների մոտ ստվերի տոկոսը: Այսօր ձեզ հաշվետու եմ, որ ստվերի տոկոսը նվազել է: Մյուս անգամ հաշվետու կլինեմ, որ էլի նվազել է: Ինչքա՞ն կլին ի նվազումը, եկեք կանխատեսում չանեմ, որովհետև այսօր շատ դժվար է կանխատեսում անել, թե որքան կնվազի»,- ասաց նա:

Հարությունյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ստվերի տոկոսը նվազի: «Այն, ինչ պետք էր հրատապ անել, արդեն արվել ու շարունակում է արվել: Մենք մեխանիզմը գտել ենք ու այդ եղանակով որքան հնարավոր է նվազեցնելու ենք ստվերը»,- եզրափակեց Հարությունյանը:

2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս: 2017թ. մարտի դրությամբ՝ այն կազմել է 33.2 տոկոս: Ստվերի կրճատմանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում