Քրդերի հետ բախումներում թուրք զինվոր է սպանվել
12/05/2017 22:34
Նմանատիպ
Թուրքիայի անվտանգության ուժերի հաղորդմամբ՝ Քրդստանի բանվորական կուսակցության և թուրքական ժանդարմերիայի միջև կրկին բախում է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Շըրնաքում տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր: Քրդերի հետ բախումներ էին գրանցվել նաև մայիսի 11-ին Աղրը նահանգի Դողուբայազետ և Վանի նահանգի Չալդըրան շրջանների միջև ընկած Թոնդուրեք լեռան հատվածում թուրքական ԶՈՒ կողմից PKK դեմ իրականացվող հատուկ գործողությունների ժամանակ սպանվել էր 2 թուրք զինվոր, 11-ը՝ վիրավորվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում