Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը 19 ահազանգ է ստացել

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը 19 ահազանգ է ստացել

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունը ստացել է 19 ահազանգ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: «Դրանցից մեկով քրեական գործի հարուցումը մերժվել է, 3-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում, 8 դեպքի ստուգման արդյունքում չի հիմնավորվել, 6 դեպք գտնվում է ստուգման փուլում, 1 դեպք էլ ուղարկվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:

19 ահազանգերից երկուսը ոստիկանությունը ստացել է քաղաքացիներից, 1-ը՝ ոստիկանության ծառայողից, 4-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 2-ը՝ առանձին լրագրողներից, 10-ը՝ կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից կամ նրանց վստահված անձանցից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում