Ֆրանսիացիները Հենրիխ Մխիթարյանի մասին ֆիլմ են նկարահանում

Ֆրանսիացի լրագրողնորը ֆիլմ են նկարահանում Հայաստանի հավքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին,  sport.am-ի  փոխանցմամաբ, այս մասին տեղեկացրել է Հենրիխի մայրը՝ Մարինա Թաշչյանը, Ֆիլմը կփորձի ներկայացնել Մխիթարյանի անցած ճանապարհը:

-Ֆիլմի մի փոքր հատվածում նաև ես եմ նկարահանվել: Իսկ ընդհանուր նկարահանումներին մասնակցել են մարզչական շտաբի ներկայացուցիչները, ընկերները, խաղընկերները և մարդիկ, ովքեր ճանաչում են Մխիթարյանին: Առհասարակ՝ ֆիլմի հեղինակներին հետաքրքրում է Հենրիխի հետ կապված ամեն ինչ:

Վավերագրական ֆիլմը պատրաստ կլինի ապրիլի 6-ին և կցուցադրվի Canal+ հեռուստաալիքով: Քանի որ Հայաստանում այդ հեռուստաալիքը չի հեռարձակվում, հայ ֆուտբոլասերը հնարավորություն կունենա դիտելու ֆիլմը համացանցի օգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում