Իրաքում վերջին ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-ի

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Բասրայի շրջանում մայիսի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մայրաքաղաքում առաջին պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 19-ին, երբ ականապատ մեքենայով ահաբեկիչը ստուգման համար կանգնեցվել է մեծամասամբ շիաներով բնակեցված Աբու-Դաշիր թաղամաս մտնելու ժամանակ: Իսկ երկրորդ մահապարտը պայթեցրել է մեքենան ոստիկանական վարչության մոտակայքում:

Նույն օրը նմանօրինակ միջադեպ էր տեղի ունեցել նաև Բասրայում:

Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում