Նորք-Մարաշում վթարային ջրանջատում տեղի կունենա
29/05/2017 19:56
Նմանատիպ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 30-ի ժամը 12.00-20.00 կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում