Ռուսական թեւավոր հրթիռներն ահաբեկիչների թիրախներ են խոցել Պալմիրայի շրջանում
31/05/2017 11:31
Նմանատիպ
Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը եւ «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» տեսակի չորս թեւավոր հրթիռ են արձակել Պալմիրայի շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օբյեկտների վրա: Արձակումներն իրականացվել են Միջերկրական ծովի արեւելյան մասի ջրատարածքից, ինչի մասին հայտնել են ՌԴ պաշտապանության նախարարությունում:
«Թիրախներ են դարձել թաքստարանները Պալմիրայից արեւելք ընկած շրջանում, որտեղ գտնվում էին ծանր տեխնիկա եւ զինյալների կենդանի ուժի կուտակումներ, որոնք ահաբեկիչները փոխադրել էին Ռաքայից: Բոլոր թիրախները խոցված են»,- նշել են պաշտպանական գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում