«Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատները մտել են Ռաքա

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինված ջոկատները մտել են Ռաքա: Այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Մեր ուժերը մտել են քաղաքի արեւելքում գտնվող Մեհլեբ թաղամաս»,-գործակալությանը հայտարարել Է SDF-ի հրամանատար Ռոժդա Ֆելատը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի անմիջական ազատագրման գործողությունն սկսվել Է հունիսի 5-ին: Ինչպես հայտարարել Է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Թալալ Սիլոն, SDF-ն ԻՊ-ի դիրքերի վրա գրոհել Է արեւելքից, արեւմուտքից եւ հյուսիսից: Նրա խոսքով՝ ճակատամարտը «դաժան Է լինելու, քանի որ զինյալները պատրաստ են մեռնել՝ պաշտպանելով իրենց այսպես կոչված մայրաքաղաքը»: Ռաքան ԻՊ-ի հսկողության տակ Է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում Է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Ռաքայի ազատագրման գործողությունն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները, որոնց միջուկը կազմում են քրդական ջոկատները եւ արաբական ցեղերի աշխարհազորը, նրանց աջակցություն են ցուցաբերում ամերիկյան օդուժը եւ հատուկ նշանակության ուժերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում