Սիրիայում մարտական գործողությունները դադարեցնելու շանս է հայտնվել. Պուտին

Սիրիայի իրադրության կարգավորման գործում հուսադրող պահեր են հայտնվել, հնարավորություն կա ամրապնդել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովում:

«Վերջին ժամանակներս սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում հուսադրող պահեր են հայտնվել, դա ուղղակիորեն կապված է Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջնորդությամբ մի շարք կանոնավոր միջազգային հանդիպումների գործարկման հետ:

Դրանց կարեւորագույն ձեռքբերումը կառավարական զորքերի եւ զինված ընդդիմության միջեւ կրակի դադարեցման եւ Սիրիայում ապաԷսկալացման գոտիների ստեղծման շուրջ պայմանավորվածություններն են: Այժմ դրա հիման վրա իրական շանս Է հայտնվել՝ ամրապնդել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը եւ ազդակ հաղորդել Ժնե

Հետևեք մեզ նաև Telegram-ում