Լեւոն Արոնյանը հաղթանակ է տոնում Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում այսօր ավարտվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Վերջին՝ 14-րդ տուրում Հայատանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Լեւոնը վերջին տուրում հաղթանակ տոնեց հակառակորդի հանդեպ: Հայտնի է եւ մեկ խաղի արդյունք. Գելֆանդն ու Գրիշչուկը ոչ-ոքի են ավարտել պարտիան:

Մյուս երկու` Իվանչուկ-Կրամնիկ եւ Կարլսեն-Սվիդլեր պարտիաները դեռեւս շարունակվում են: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում