Հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետի դին

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:

Այս մասին տեղեկությունները հաստատեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Պռոշյանի գյուղապետը սպանվել է:

«Հայտնաբերվել է դիակ, հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին Ոստիկանությունից՝ ի պատասխան հարցի, թե Հրաչ Մուրադյանը հանկարծամա՞հ է եղել, թե սպանվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում