«Եթե բոլորը…» այսօր կպայքարի «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում
Նմանատիպ
Այսօր երեկոյան կայանալու է մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխությունը:
Արցախյան ազատամարտի և խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը դարձել է մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության հավակնորդ: Այն ընդգրկվել է «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում:
Այդ անվանակարգում «Եթե բոլորի…» մրցակիցներն են Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ»-ը (Ուկրաինա), Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան»-ը (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթևանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելոռուս, Լատվիա):
«Եթե բոլորը…» ֆիլմն արդեն ներկայացվել է տարբեր փառատոների, արժանացել մրցանակների: Ֆիլմը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային երևանյան կինոփառատոնում ճանաչվել էր «Լավագույն հայկական» խաղարկային ֆիլմ, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը լավագույնն է ճանաչվել Ռումինիայի միջազգային 8-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում