Նա անցավ Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում. Ժ. Սեֆիլյան
02/04/2013 14:41
Նմանատիպ
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մարտական ընկերոջս՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մերձավորներին, հարազատներին ու ընկերներին: Հրաչն ազնիվ ու սկզբունքային մարդ էր և չէր հաշտվում անարդարության ու ապօրինության հետ: Նա անցավ Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում՝ զոհ դառնալով երկրում տիրապետող հանցավոր բարքերին, որոնց համար մարդու կյանքը ոչ մի արժեք չունի:
Այսպես էր գրել իր Ֆեյսբուքյան էջում «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը, ով այսօր առավոտյան սպանել էր նույն գյուղի գյուղապետարանի դիմաց Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում