«Եթե բոլորը…» ֆիլմը «Նիկա» չստացավ

Ապրիլի 2-ին կայացավ մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ընտրվել են 2012-ին նկարահանված լավագույն ֆիլմերը:

«ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» (Ուկրաինա) ֆիլմը: Այս անվանակարգում մրցանակի էին հավակնում ընդհանուր առմամբ 5 ֆիլմ, այդ թվում նաև «Եթե բոլորը…» արցախյան ազատամարտի և խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի ֆիլմը:

«Եթե բոլորը…» ֆիլմը արդեն ներկայացվել է տարբեր փառատոների և արժանացել մրցանակների: Ֆիլմը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային երևանյան կինոփառատոնում ճանաչվել էր «Լավագույն հայկական» խաղարկային ֆիլմ, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը լավագույնն է ճանաչվել Ռումինիայի միջազգային 8-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Նիկա» մրցանակին է արժանացել Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ» կինոնկարը: Ա. Սոկուրովը ճանաչվել է նաև «Լավագույն ռեժիսոր», իսկ ֆիլմի սցենատրիս Յուրի Արաբովն էլ ճանաչվել է «Լավագույն սցենարիստ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում