Հայաստանում և Արցախում վարպետության դասեր կանցկացնի Տիգրան Համասյանը

Իր ֆեյսբուքյան էջում բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, կոմպոզիտոր և դաշնակահար Տիգրան Համասյանը ապրիլի 8-ից սկսում է վարպետության դասեր անցկացնել Գյումրիում, Երևանում, Գորիսում և Շուշիում:

«Մուտքն անվճար է, բայց դասը կեսից լքելը 40000 դրամ է: Դասընթացների թեման չի լինելու զուտ գաջային, ներողություն նկատի ունեի ջազային: Նյութը լինելու է ընդհանուր երաժշտության մասին: Թե Ինչ են իրենցից ներկայացնում երաժշտության այս 3 բաղադրամասերը’ ռիթմը, մեղեդին և հարմոնիան և այս բաղադրամասերը զարգացնելու հնարավորություններն ու հատուկ մտածելակերպ(երը) հետևյալը զարգացնելու համար: Այս մոտեցումներն իրենց մեջ ընդգրկելու են տարբեր երաժշտական ժանրեր որոնց բառապաշարը մեծամասնությամբ լինելու է Հայկական Ժողովրդական երաժշտուկան լեզուն: Անպայման ձեր հետ բերեք ձեր գործիքները (իհարկե բացի դաշնամուրից և երգեհոնից)»,- գրել է Համասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում