Մեսսիի վնասվածքը լուրջ չի

Երեկ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ՊՍԺ-ի հետ (2:2) խաղում «Բարսելոնայի» հարձակվող Մեսսին վնասել է աջ ոտքի ազդրի մկանը: Նա պատմել է վնասվածքի հետ կապված բուժզննման նախնական արդյունքների մասին:
«Ի ուրախություն ինձ’ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, շուտով կվերադառնամ:
Շատ ափսոս, որ լուրջ վնասվածք է ստացել Մասկերանոն: Մենք նրան հետ ենք և արագ ապաքինում ենք ցանկանում», – գրել է Մեսսին Facebook-ի իր էջում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում