AM | RU
USD
EUR
RUB

Մենք այսօր չունենք այն ընդդիմությունը ով ի վիճակի է հանդիսանալ այլընտրանք իշխող քաղաքական համակարգին

 

Շատերի համար քաղաքականությունը բարդ կոմբինացիաների հանրագումար է, սակայն իրականում այն ենթարկվում է մի շատ պարզունակ տրամաբանության:

Ցանկացած կուսակցություն, որն իշխանության է, ձգտում է պահպանել այդ իշխանությունը և հակառակը, այն ուժը, որն ընդդիմություն է ներկայանում, փորձում է գալ իշխանության: Դա շատ նորմալ գործընթաց է, առանց որի քաղաքականություն ու կուսակցություն երևույթները կդադարեն գոյություն ունենալ:

Մի կողմ թողնենք իշխանությունը պահպանելու ձգտումը: Ցանկացած ճանապարհով այն պահպանելը, եթե ամեն ինչ օրենքի շրջանակներում է տեղի ունենում, քննադատության չպետք է ենթարկվի:

Առավել կարևոր է ընդդիմադիր ուժի իշխանության հասնելու ձգտումը քննարկելը, քանի որ նրա հետ են կապված բնակչության ընդդիմադիր հատվածի ձգտումները, ցանկություններն ու իղձերը:

Կա իշխանության գալու երեք տարբերակ: Առաջինն ամենաանցնցումն է, երբ իշխանության ես գալիս ընտրությունների միջոցով: Սակայն կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում ոչ միշտ է, որ ընտրություններն արտահայտում են հասարակության իրական մոտեցումները:

Իշխանության գալու մյուս ճանապարհն արդեն ընտրություններից հետո, հանրահավաքների, քաղաքական պայքարի (կրկին օրենքով թույլատրված եղանակներով) արդյունքում գործող իշխանություններին հեռացնելն է և արտահերթ ընտրությունների միջոցով հաղթանակի արձանագրումը:

Վերջապես խորհրդարանական կառավարման մոդելը թույլատրում է առաջնորդվել իշխանափոխության նաև երրորդ ճանապարհով: Դա իրենից կարող է չենթադրել հանրահավաքներ կամ արտահերթ ընտրություններ: Նորմալ, դասական քաղաքական համակարգի պայմաններում, տեսականորեն հնարավոր է ներխորհրդարանական պայքարի արդյունքում փոխել ուժերի հարաբերակցությունը և վերածվել փաստացի իշխանության: Առավել ևս, որ Հայաստանում նման բան արդեն տեղի է ունեցել 1990 թվականին, երբ ՀՀՇ-ին հաջողվեց ժամանակի իշխող կուսակցությունից՝ Կոմկուսից բավարար թվով պատգամավորներ հակել իրենց գաղափարներին և Գերագույն խորհրդում ապահովել հաղթանակ:

Բայց դատելով երկրում գոնե «իրավաբանորեն» ամրագրված ամենամեծ ընդդիմության առաջնորդի այսօրվա հայտարարություններից, կարելի է եզրակացնել, որ հայրենի ընդդիմության մոտ առկա է ցանկություն, իշխանության հասնելու չորրորդ տարբերակով: Այսինքն երբ գործող իշխանությունը մնում է իշխանության, սոսկ դու ես դադարում ընդդիմություն լինելուց, համագործակցելով այդ նույն իշխանությունների հետ տարբեր ձևաչափերով, այդ թվում կոալիցիայի տեսքով: Նման պրակտիկայի պակաս նույնպես Հայաստանը չի զգում (Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, ՀՅԴ...): Իհարկե այդ քայլին դիմելուց կարելի է բերել բազմաթիվ արդարացումներ, սկսած Արցախյան հիմնահարցից, Հայաստանի անվտանգությունից, վերջացրած տնտեսական ծրագրերի համընկնումները: Նույնիսկ կարելի է ասել, որ իշխանությունն ամբողջովին ստանձնել է իրականացնել մեր ծրագրերը: Բայց դրանից ոչինչ ըստ էության չի փոխվում: Միակ բանը, որ տեղի է ունենում այն է, որ հասարակության ընդդիմադիր հատվածը հերթական անգամ կանգնում է կոտրած տաշտակի առջև:

Այն, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ վարչապետ ընտրելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին ու ամեն ինչ բացահայտ կերպով բարդում է ժողովրդի վրա ՀՀԿ-ի ստացած ձայների առումով, առաջինը շատ ուղղակիորեն լեգիտիմացնում է ՀՀԿ-ի ստացած ձայները ու ընտրակեղծիքների մասին խոսակցությունները վերածում զուտ բամբասանքի, երկրորդն էլ փաստացի հայտարարում է, որ իր ղեկավարած քաղաքական թիմը հրաժարվում է քաղաքական պայքարից:

Եթե այդ ամենին գումարենք Ծառուկյանի կողմից հնչեցրած ակնհայտ գովասանքի խոսքերն ուղղված կառավարության ղեկավարի հասցեին ու նաև այն, որ խորհրդարանում թվով երկրորդ ընդդիմադիր ուժը հիմնականում զբաղված է դեմագոգիկ ծրագրեր ներկայացնելով, նախորոք համոզված լինելով այդ ծրագրերի անհեռանկարությանը, ապա կարելի է փաստել, որ ցավոք սրտի մենք այսօր չունենք այն ընդդիմությունը, ով ի զորու է նպաստել խորհրդարանական համակարգի կայունացմանն ու ամրապնդմանը, ով ի վիճակի է հանդիսանալ լուրջ այլընտրանք իշխող քաղաքական համակարգին:

Մինչ այդ առանց քաղաքական մշակույթի ձևավորման, առանց քաղաքական դաշտի կայունացման ու մաքրման դժվար է հուսալ, որ մոտ ապագայում կունենանք կայացած խորհրդարանական կառավարման համակարգ:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Լրահոս
Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan