Ր. Հովհաննիսյանը հասկացավ՝ ժողովրդին տանել քաղաքացիական անհնազանդության քյալլագյոզություն է

Lրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին ասաց, որ ժողովրդին տանել քաղաքացիական անհնազանդության’ քյալլագյոզություն է:  

«Խոսքը ծիտ չի քաղաքականության մեջ, որ թռնի գնա: Իմ բոլոր պրագնոզները իրականացան, և երբ Րաֆֆին ասաց՝ ընտրությունները կեղծված են, բոլորն ասացին՝ «այո նա ճիշտ է, բայց մեկ է մեջքին չենք կանգնելու, թող քայլ անի կտեսնենք»:

«Փառք ու պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ հասկացավ’ հիմա ժողովրդին տանել քաղաքացիական անհնազանդության’ դա քյալլագյոզություն է: Դրանից ոչ ինքն էլ շահելու ոչ ժողվուրդը: Ոստիկան, թե պատգամավոր, դա մեր ժողովուրդն է, և խոսել ասել, սրանք, դրանք’ սխալ է»,- ասաց Մազմանյանը:

Մազմանյանի կարծիքով ամենակարևոր բանը, որ նա նախօրեին տեսել է, դա ոստիկանություն-հասարակության շփման նոր մշակույթն է. «Որ Ոստիկանապետն այնքան ճկուն կգտնվի, որ այդ կոնֆլիկտոգեն երևույթի մեջ ժողովրդի հետ կհասնի Ծիծեռնակաբերդ և կաղոթի’ դա արդեն ինձ համար խիստ դրական էր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում