AM | RU
USD
EUR
RUB

Ամերիկացի գրողը, հայ արտադրողն ու նրանց միավորող «Խատուտիկի գինին»

 

Ամերիկացի հայտնի գրող Ռեյ Բրեդբերրիի «Խատուտիկի գինի»-ն Գագիկ Թամազյանին դիվանագիտությունից տարավ դեպի գինեգործություն: Բրեդբերրիի նկարագրած արևահատ խատուտիկի գինին մի հեքիաթ էր, որը Գագիկը որոշեց իրական դարձնել: Դրա համար երեք տարի պահանջվեց: Դպրոցական տարիքից քիմիայի ու կենսաբանության հանդեպ ունեցած սերն այստեղ շատ օգնեց նորարար երիտասարդին: Փորձերն ու փորձարկումներն իրենց հերթին, տարբեր գինեգործների հետ հանդիպումներն ու գինետներ այցելություններն` իրենց, անիրական թվացող գաղափարն իրական դարձրին: Եվ արդեն 9 ամիս է, «Խատուտիկի գինի»-ն տարբեր գինետների էքսկլյուզիվն է համարվում:

«Խատուտիկը հավաքում և չորս ժամվա ընթացքում մշակում ենք, այսինքն` թերթիկները մեկ-մեկ պոկում ենք, որպեսզի չկորցնի համահոտային հատկությունները: Քանի որ ծաղիկը չենք կարող լվանալ, որովհետև կկորցնենք ծաղկափոշին, ուստի հավաքում ենք միայն մաքուր վայրերից, հիմնականում` Արագածի փեշերից»,-Աշտարակի իր գինեգործարանում կազմակերպվող տեխնոլոգիական գործընթացի առաջին քայլը սիրով բացահայտում է երիտասարդ գինեգործը:

Խատուտիկի գինին, ինչպես Գագիկն է ասում, բիզնես-նպատակ չէր հետապնդում ոչ սկզբում, ոչ էլ հիմա, բայց այն դարձավ «Butterfly» ընկերության այցեքարտը: Դրա մասին ամենաթարմ վկայությունն այս տարվա ապրիլին անցկացված «Երևանի գինու օրեր» փառատոնն է. 300 մլ տարողությամբ ապակե շշերով սպիտակադեղնավուն «Խցանված ամառն»-ը ոչ միայն ամենաքննարկվողն էր, այլև` ամենաշատ վաճառվածը: Սակայն բազմաթիվ հաջող դեգուստացիաներն էլ Գագիկին չկարողացան համոզել «Խատուտիկի գինի»-ն դիտարկել բիզնես տեսանկյունուց. ոչ թե գինի, այլ`«քվինտ- էսենցիա» (իդեալական համաձուլվածք) ալքիմիական հասկացությունով բնորոշվող խմիչքը հեղինակը չէր կարող բիզնես-գործիք դարձնել:

Գինեգործական բիզնեսի ուղղությամբ երիտասարդը մտածեց այն ժամանակ, երբ իր մշակած տեխնոլոգիայով առաջին անգամ բանանից ստացավ գինի: «Գինի պատրաստող ցանկացած մարդու որ հարցնեք, թե ինչից է հնարավոր գինի ստանալ, կպատասխանի` խաղողից: Բայց մենք գինի ստանում ենք նաև այլ պտուղներից` իմ մշակած տեխնոլոգիայով: Ստանում ենք բանանի հյութ, հետո փոխում ենք նրա մոլեկուլային կառուցվածքը և ստանում խաղողի հյութ` պահպանելով, սակայն, համահոտային հատկանիշները, որից հետո ավանդական տեխնոլոգիայով դրանից ստանում ենք գինի»,-ասում է Գագիկն ու հավելում, որ իրենց ստացած գինին ունի յուրահատուկ համ, բայց ոչ երբեք` բանանի: Գինեգործության մեջ ունեցած չորսամյա փորձն ու տեսական գրականությունն են Գագիկին հիմք տալիս պնդելու, որ բանանից, նարնջից կամ այլ պտղից բնական ճանապարհով ստացված գինին ոչ մի դեպքում հումքի համը չի կարող ունենալ, իսկ եթե ունի, ուրեմն գինու մեջ հավելանյութեր կան:

Բանանին հաջորդեց նարինջը, հետո` կակաոն: Գինու առաջին երկու տեսակները փորձարարական փուլը հաջողությամբ անցել, բայց դեռ շուկայում չեն հայտնվել, իսկ երրորդը դեռ պիտի փորձարկվի:

Գագիկը վստահեցնում է` հայ սպառողը հնարավորություն կունենա ձեռք բերելու «Butterfly»-ի տեսականին, բայց թիրախային շուկան գինեգործը Եվրոպայում է տեսնում: «Հայաստանում էքսկլյուզիվի սիրահարներ այդքան էլ չկան, դրա համար էլ մտածում եմ արտադրանքն արտասահմանում իրացնելու ուղղությամբ: Հավանաբար կարտադրվի Հայաստանում ու կարտահանվի եվրոպական երկրներ` հիմնականում Գերմանիա»,-ասում է «Butterfly»-ի հիմնադիրը:

Երիտասարդ գինեգործը հավատում է, որ ինչպես կարողացավ խատուտիկից գինի ստանալ` այն դեպքում, երբ ոչ ոք չէր հավատում դրան, այնպես էլ կկարողանա զարմացնել եվրոպացի սպառողին` հայկական արտադրության բացառիկ գինիներով:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan