AM | RU
USD
EUR
RUB

Սույն նախագիծը, որը ցանկանում են ներկայացնել իբրև բռնությունների կանխարգելման օրինագիծ, իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ

 

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Ազգային Անվտանգության և այլ համապատասխան կառույցների ուշադրությունն եմ հրավիրում այս հարցին՝ պահանջելով լրջագույնս ուսումնասիրել և համապատասխան քայլեր ձեռնարկել ստորև բերվող հարցերի առնչությամբ

Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ է տվել Արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման եվ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին և հարակից» օրենքնի նախագիծը։ Բազմաթիվ մասնագետներ, քաղաքացիներ և հասարակական գործիչներ իրենց մտահոգությունն են արտահայտել սույն նախագծում առկա մի շարք վտանգների վերաբերյալ։ Հնչել են մասնագիտական գնահատականներ, որ սույն օրենքում առկա են նաև հակասահմանադրական դրույթներ։ Նախարարության տարբեր աշխատակիցներ (այդ թվում՝ փոխնախարարը, և անձամբ նախարարը) տարբեր առիթներով հանդես են եկել հայտարարություններով, թե նախագիծը չի պարունակում որևէ ոտանգավոր և մտահոգիչ դրույթ։ Նման կարծիք է հայտնել նաև մարդու իրավունքների պաշտպանը՝ արդարադատության նախարարության կողմից հրավիրված «հանրային քննարկմանը»՝ Մատենադարանում։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ այդտեղ տեղի ունեցած միջադեպերը և հանրության խոսքը խոչընդոտելու փորձերը արդեն իսկ մեծ արձագանք են գտել և դատապարտվել բազմաթիվ քաղաքացիների կողմից։ Խիստ մտահոգված լինելով մարդու իրավունքների պաշտպանությանը և արդարադատությանը կոչված կառույցների անընդունելի վարքագծից՝ միևնույն ժամանակ ցանկանում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել մի քանի հանգամանքի վրա.

Սույն նախագիծը, որն ամեն կերպ ցանկանում են ներկայացնել իբրև բռնությունների կանխարգելմանը նվիրված օրինագիծ, իրականության մեջ պարունակում է բավականին լուրջ վտանգներ։ Ի թիվս, արդեն բազմիցս հնչեցված այլ խնդրահարույց կետերի, սույն օրենքը սահմանում է պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմիններին.

Մասնավորապես.
«Հոդված 5. Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և հատուկ կառույցները

1. Ընտանեկան բռնության կանխարգելումը և ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են`
1) Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդը.»։
Հաջորդը.
«Խորհրդի կազմում հավասար թվով ընդգրկվում են՝
1) հանրապետական գործադիր իշխանության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ.
2) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.
3) Աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակիցներ՝ Լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
3. Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ընտրություն կատարելով Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ ներկայացրած այն թեկնածուների թվից, որոնք առաջադրվել են առնվազն վերջին երեք տարիներին ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում գործունեություն իրականացրած կազմակերպությունների կողմից:
4. Խորհրդի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով՝ վերանշանակման իրավունքով:
5. Խորհուրդը նախագահ է ընտրում իր կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թվից՝ Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ 2 տարի ժակետով, առանց վերընտրման իրավունքի:»։
Բացի, այդ. առաջարկվում է ստեղծվելիք լիազոր մարմիններին ընձեռնել այնպիսի հնարավորություններ, որոնք պարունակում են նաև կոռուպցիոն ռիսկեր. մասնավորապես.
«Հոդված 7. Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում․․․

4) հիմնադրում է ապաստարաններ, ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կնքում է ապաստարանի ֆինանսավորման պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա, և վերահսկողություն իրականացնում իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների գործունեության նկատմամբ՝ այդ թվում ֆինանսական միջոցների օգտագործման մասով.

7) հաստատում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց նախնական նույնացման չափորոշիչները և ուղղորդման կարգը.
8) բացում է ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար և տնօրինում այն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի հիման վրա.
9) հաստատում է Աջակցության կենտրոնի կողմից ընտանեկան բռնության ենթարկված և ընտանեկան բռնություն գործադրած անձանց միջև հաշտարարության կազմակերպման և իրականացման կարգը.»։

Փաստորեն, այս նախագիծը առաջարկում է օրենքի ուժով գրեթե անսահմանափակ լիազորություններ և ֆինանսական լծակներ տալ վերջին տարիներին «ընտանեկան բռնության կանխագրելման բնագավառում գործունեություն իրականացրած կազմակերպություններին»։

Վերջին տարիներին ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում գործունեություն իրականացրած կազմակերպություններից են
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Կանանց տիրույթ» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
և այլն

Կից ներկայացվող նկարներում և տեսանյութում, ցույց է տրված, այդ կառույցների կամ դրանց աջակցությամբ տեղի ունեցած մի շարք ակցիաների, ինչպես նաև «լուսավորչական» նպատակներով ստեղծված նյութերի օրինակներ։ Մասնավորապես «կանանց ռեսուրսային կենտրոնի» աջակցությամբ, ստեղծվել է կայք, որն, ըստ կայքում տեղ գտած ինֆորմացիայի, նախատեսված է իրազեկելու ծնողներին իրենց երեխաներին առնչվող խնդիրներին և առաջարկելու մեխանիզմներ ծնողների համար։ Այստեղ մասնավորապես, նշվում է, որ գոյություն չունի սեռական հարաբերություն սկսելու ճիշտ տարիք, նշվում է, որ ցանկալի չէ, երբ ծնողները, լավ չըմբռնելով իրենց երեխաներին, փորձում են պաշտպանել նրանց՝ արգելքներ դնելով նրանց առաջ և այլն։ Թե ինչպիսի իրազեկման, մեխանիզմների և ինչ բնույթի ինֆորմացիայի մասին է խոսք գնում, դուք կարող եք պատկերացնել ծանոթանալով կից բերվող նկարներին, (զգուշացում, նկարներում առկա բովանդակությունը նախատեսված չէ 18 տարին չլրացած անձանց համար)։

Նույն օրենքի նախագիծը ենթադրում է, որ ստեղծվելիք մարմինները, որոնց կազմում պետք է պարտադիր ներառված լինեն վերը հիշատակած կառույցների ներկայացուցիչներ, պետք է մշակեն հարաբերությունների ընթացակարգեր, հանդես գան առաջարկություններով, պատրաստեն մասնագետներ, կատարեն տեղեկատվական, հոգեբանական, փորձագիտական և այլ բնույթի աշխատանքներ և այլն.... (հետաքրքրված անձինք կարող են պարզապես մեկ անգամ ընթերցել նախագիծը. բանավեճերի և քննարկումների մասնակցությունը՝ առանց նախագծին ծանոթանալու՝ չի խրախուսվում)։
Սակայն վտանգավոր դրույթներն այսքանով չեն սահմանափակվում։ Բերված են նյութեր, որտեղ պարզ երևում է, որ սույն կառույցների կողմից խրախուսվող և կազմակերպվող միջոցառումների ժամանակ հնչեցվում են՝ «ո՛չ պետությանը, ո՛չ սահմաններին» և անմանատիպ բովանդակությամբ կոչեր։ Ինչպես նաև, տարատեսակ միջոցառումներին այդ շարժումների և աջակիցների կողմից բաժանվող բրոշյուրներում՝ զետեղված են տեքստեր, որտեղ նշվում է, որ պետությունը իրական մտահոգություն է ամեն մի մտածող մարդու համար և կասկած է հայտնվում՝ արդյո՞ք, պետք է ունենալ ուժեղ պետություն։
Այսպիսով, ստացվում է, որ պետության վերացման և թուլացման, մանկապղծության և այլ նմանատիպ կոչեր անող կառույցների ներկայացուցիչներին, կառավարության մակարդակով առաջ բերված մի նախագծի շրջանակներում, փորձ է արվում ընձեռնել գործնականում անսահմանափակ լիազորություններ՝ վարելու քարոզչական աշխատանք երկրի ողջ տիրույթով, ունենալու ֆինանսական լծակներ՝ ստեղծելու տարատեսակ կառույցներ և կատարելու պրոպագանդիստական և այլ բնույթի գործունեություն այդ թվում կրթական և այլ հասարակական կառույցներում, ներխուժելու ընտանեկան կյանք՝ ստանալով հնարավորություն միջամտել ցանկացած մարդու անձնական կյանքին և այլն։
Այս ամենը մտահոգիչ է նաև նրանով, որ սույն օրինագծի քննարկման ժամանակ նույն ճակատով հանդես էին գալիս արդարադատության նախարարը, մի շարք այլ չինովնիկներ, լրագրողական կայքեր, հայտնի ու անհայտ գործիչներ, և մասնավորապես բերվող նկարներում պատկերված անձինք։

Սա հիմք է տալիս, մտահոգություն հայտնելու, որ պետական կառույցներում, կառավարության մեջ, հասարակական կազմակերպություններում, լրատվական դաշտում և այլն, գործում է հակապետական դավաճանական մի ցանց, որը կազմակերպված կերպով փորձում է օրինական լուրջ լծակներ ստեղծել պետության ոչնչացման ուղղակի քարոզ կատարող կառույցների համար։

Ուստի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Ազգային Անվտանգության և այլ համապատասխան կառույցների ուշադրությունն եմ հրավիրում այս հարցին՝ պահանջելով լրջագույնս ուսումնասիրել և համապատասխան քայլեր ձեռնարկել վերը նշված հարցերի վերաբերյալ։

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները. Տիգրան Աբրահամյան Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. ՊՆ նախկին փոխնախարար Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր. Արփինե Հովհաննիսյան Դատարանի մոտից, որտեղ քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, 3 անձ է բերման ենթարկվել Գագիկ Ծառուկյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին. ՈՒՂԻՂ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Ալիև ստվերային գործարքների մասին Նիկոլ Փաշինյանը հաստատեց Ալիևի հետ գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հիմա հասկացա՞ք Փաշինյանը ինչից է վախենում՝ հանկարծ Ադրբեջանում վիճակը հուսահատորեն չապակայունանա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով. Փաշինյան (Տեսանյութ) Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից, ինչի արդյունքում ոստիկանապետեր են վիրավորվել Հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունը ցնցակաթվածի մեջ է ընկնում. Տոնոյան Հրապարակվում է Գ. Ծառուկյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք. Հրայր Թովմասյան ԿԳՄՍՆ-ԲՈԿ փողոցային բազարն ավարտվեց արդարության պարտությամբ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը քննող դատավոր Մարտիրոսյանին Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՈՒՂԻՂ Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-նակալյանի ասուլիսը՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ. ՈՒՂԻՂ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն տվեց Արմեն Փամբուխչյանին Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն. Ա. Հովհաննիսյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը զգալի ավելացել են Եթե իշխանությունը գնա ստոր քայլի և կալանավորի Ծառուկյանին, հանրահավաքը շատ ավելի հուժկու է լինելու. Արսեն Բաբայան Իշխանությունները երազանքի մեջ են, թե 2018-ի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ) Ազատություն TV-ին չի անդրադարձել Կառավարության շենքի մոտ քաղաքացիների հացադուլին. «Մեդիա պաշտպան» Տրամադրությունս բարձ ա, Ծառուկյանին ինչ ա եղել, հարց չկա, թող կալանավորեն. Գագիկ Ծառուկյան ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ Չէի՞ն կանխատեսում, որ թշնամուն ուղղված խնդրանքները հրապարակվելու են. Միհրան Հակոբյան «Ժողովուրդ»․ Մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարը, փորձում են ազգային արժեքները տարրալուծել «Հրապարակ»․ Բզկտված հասարակություն․ ոստիկանն այլևս մերը չէ «Ժողովուրդ»․ Ի՞նչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրի վավերացման գործընթացը «Իրատես». Փաշինյանը հիմա էլ Արսեն Թորոսյանի սխալներն է խմբագրում «Իրատես». ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից ավելի է մեծացել «Ժողովուրդ»․ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են «Փաստ». Պոպուլիստական իշխանությունների ձախողման անատոմիան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan