Այգում

Այգում

-Վայ, մայրիկ ջան, նայիս տես`
Ինչքան լավ են ժպտում մեզ
Եվ խնձորը կարմրաթուշ,
Եվ խաղողը քաղցրանուշ,
Էլ նուշ, էլ թուզ,
Էլ փշատ,
Այս ինչ շատ են,
Այս ինչ շատ.
Ով է այսքան միրգ բերել,
Ծառերն այսպես զարդարել…
-Իմ լուսերես,
Ոսկեհուր
Աշունն է մեզ եկել հյուր:
Այս մրգերը հյութալի
Նա է բերել գոգով լի:
Գարուն, ամառ անընդհատ
Աշխատել ենք մեղվի պես.
Հիմա էլ նա լիառատ
Իր բարիքն է տալիս մեզ…

Վազգեն ՏԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում