«Փաստ». Գյուղացիների միայն 10%-ն է կարողացել ոռոգման ջրի գումարը վճարել

«Փաստ». Գյուղացիների միայն 10%-ն է կարողացել ոռոգման ջրի գումարը վճարել

Արմավիրի մարզի Շենիկ համայնքի երեք բնակիչ դատարանում են հայտնվել: Նրանք հողի հարկը չեն վճարել: Համայնքապետարանն էլ անպարտաճանաչ հարկատուին պատասխանատվության առաջ է կանգնեցրել: Նրանց պարտքը 400000 դրամից է սկսում: Համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանը «Փաստ»-ի հետ զրույցում ասել է, որ դատարանի առաջ հայտնված գյուղացիները մի քանի տարի է, ինչ հարկ չեն վճարել:

Ի տարբերություն այս հարկատուների, ոռոգման ջրի հարցում համայնքի մեծամասնությունը կարող է ամեն րոպե իրավապահ մարմինների հետ գործ ունենալ: Շենիկի բնակիչներից միայն 10% է ոռոգման ջրի գումարը վճարել:

«Բաղրամյանի տարածաշրջանի հողերն անպիտան են, բերք ստանալու համար պետք է շատ ջրել: Մեկ հեկտար հողը ջրելու համար գումարը 100000 դրամ է կազմում, ո՞նց կարող են տալ: Պարտքն էլ 300000– 500000 դրամ է կազմում: Մեկ հեկտար ջրելու գումարն են միայն տալիս, մնացած պարտքն էլ մնում է, երբ ջրայինը ցանկանա, կարող է դատարան տալ»,-ասել է նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում