ՀԱԿ դաշինքի անդամները հույս ունեն, որ Ստեփան Դեմիրճյանը կգլխավորի դաշինքը

«Հրապարակը» գրում է, թե ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին դեռեւս հստակ առաջարկ չի արվել՝ գլխավորելու ՀԱԿ դաշինքը, մեզ հետ զրույցում նախօրեին հրապարակված լուրի առիթով ասաց դաշինքը վերակազմավորելու մտքի հեղինակներից մեկը՝ «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

«Հույս ունենք, որ Դեմիրճյանը եւս կմիանա մեր դաշինքին»,-ասաց Գիմիշյանը: Մի քանի ուժերի ներկայացուցիչներով հանդիպել են Դեմիրճյանի հետ, քննարկել հարցը, եւ վերջինս վերահաստատել է, որ շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի անդամ, թեեւ իրենց մոտակա նիստերին չի մասնակցելու: «Հետագայում կորոշեն մասնակցության ձեւաչափը: Մենք հույսներս չենք կորցնում, որ եւ պարոն Դեմիրճյանի, եւ Հրանտ Բագրատյանի հետ համագործակցությունը կստացվի»,-ասաց Գիմիշյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում